Հայաստանը դարձել է կարևոր հանգրվան նրանց համար, ովքեր փնտրում են «էքստրիմ» ժամանց, ինչպիսիք են զիփլայնը և Վիա Վեռատա-ն: Մեր զիփլայնը, որը երկրի լավագույն և անվտանգ զիփլայններից է, կառուցվել է հեղինակավոր թիմի կողմից` «Երևան Զիփլայն Էյրլայնս» ընկերության մասնագետների միջոցով (աշխարհի ամենաարագ զիփլայններից մեկի օպերատորը): Թռիչքի երկարությունը մի կողմից 280մ է, իսկ հետադարձը` 240մ, առավելագույն բարձրությունն՝ ավելի քան 150մ: Թռիչքի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան դիտելու «Ճգնավոր» միջնադարյան ամրոցի ավերակները (պաշտոնապես ճանաչված է Հայաստանի կառավարության կողմից որպես մշակութային ժառանգության հուշարձան), ինչպես նաև մոտակայքում գտնվող հնագույն քարանձավները: Զիփլայնի պուրակի այցելությունը կարող է իր մեջ ներառել նաև զբոսանքներ Ամբերդ գետի ձորում, ինչպես նաև ժայռամագլցման դասեր, ձիավարություն, ձկնորսություն և այլն։
Աշխատանքային ժամեր 11:00 - 19:00 ( բացառությամբ նախապես ամրագրված միջոցառումների):
Մեկ անձի համար արժեքը կազմում է 8.000 դրամ (մեկ ամբողջական հակընդդեմ թռիչքի համար): Վճարելով 20.000 դրամ, կարող եք մեկ օրվա ընթացքում կատարել բազմաթիվ թռիչքներ:
Զիփլայն-ի այցելուները կարող են օգտվել գինետան փաթեթից (այն զբաղված չլինելու դեպքում) ինչպես նաև լողավազանից, բացօթյա ճաշկերույթի տաղավարից և հանգստի գոտուց՝ առավելագույնը 18 հոգուց բաղկացած խմբով:
Զիփլայն-ի այցելուներին թույլատրվում է օգտվել թենիսի կորտից՝ եթե այն զբաղված չէ այդ պահին:
Գործում է նաև ամսական բաժանորդագրություն: Մանրամասների համար զանգահարել 09ZIPWINE (099-479463) հեռախոսահամարով: