Գինետունը մեր համալիրի «կիզակետն» է: Սա այն վայրն է, որը կգրավի գինու սիրահարներին ոչ միայն Հայաստանից, այլ ամբողջ աշխարհից։ Բացառիկ ոճով նախագծված DZ Architectural Design Studio-ի կողմից և որակյալ կառուցված Shelter Construction ընկերության կողմից, այն պարզապես լավագույն գինետներից է Հայաստանում, որն իր մեջ ներառում է գինու նմուշների սրահ գինու բարով, հիանալի խոհանոց, տաքուկ բուխարի և գեղեցիկ պատշգամբ` նայող դեպի Ամբերդ գետի կիրճը և պատմական Տեղեր եկեղեցին լեռան բլրի վրա։ Մեր տեսարանները պարզապես հիասքանչ են, համարժեք են տարածաշրջանի լավագույնների հետ:

Այցելուները կվայելեն Արագածոտնի մարզի լավագույն գինիները, ներառյալ մեր սեփական արտադրված Վանանդ գինիները (www.vanandwines.com), ինչպես նաև Ոսկեվազ, ԱրմԱս, ՎանԱրդիև Արմենիա Վայն գինիները: 


 

Գինետան փաթեթ

Աշխատանքային ժամեր 11:00 - 21:00 ( բացառությամբ մասնավոր երեկույթների, նախապեսամրագրվածմիջոցառումների և այլն):

Այցելուները պետք է նախապես ամրագրեն իրենց մասնակցությունը՝ առցանց կամ զանգահարելով: Թույլատրվելու է միաժամանակ մինչև երկու խումբ, որոնց ընդհանուր քանակը չի կարող գերազանցել 35-ը: 

Գինետան մեկ անձի փաթեթի արժեքը կազմում է՝ 5.000 դրամ:

Այն ներառում է պրեմիում որակի գինի, պանիրներ և թեթև աղցաններ: Կարող եք նաև համտեսել այլ յուրահատուկ ուտեստներ (այդ թվում սթեյքեր և աղանդներ հավելյալ մենյուից):


 

Գինետան այցելուները կարող են օգտվել (ազատ լինելու դեպքում) լողավազանից, բացօթյա ճաշկերույթի տաղավարից և հանգստի տարածքից՝ առավելագույնը 18 հոգուց բաղկացած խմբով: Այցելուներին թույլատրվում է նաև օգտվել թենիսի կորտից՝ միաժամանակ առավելագույնը 4 հոգով (այն ազատ լինելու դեպքում):

Մասնավոր երեկույթների, թեմատիկ միջոցառումների, կորպորատիվների, սեմինարների և այլ միջոցառումների համար  նախապես զանգահարեք 09ZIPWINE (099-479463)  հեռախոսահամարով և կատարեք ամրագրում:


Վանանդ Գինու Ակումբին միանալու արտոնությունները.

•Երկու շիշ Վանանդ ակումբի ընտրված կարմիր և սպիտակ գինի (առաքվում է ամեն ամիս)

•10% զեղչ բոլոր գինիների գնումների համար Զիփվայնում

•15% զեղչ սննդի պատվերների համար Զիփվայնի սրահում (ամբողջ ամսվա ընթացքում)

•Անհատական երեկոների և անդամների համար հատուկ կազմակերպված միջոցառումների հրավերներ (20.000 դրամ շահույթ)

•20% զեղչ զիփլայնի թռիչքների համար և թենիսի կորտի անվճար օգտագործման հնարավորություն։ 

•Մասնավոր խնջույքների ամրագրում Զիփվայնի գինու սրահում և/կամ լողավազանի/սաունայի տաղավարում

•Զիփվայնի հարմարավետ քոթեջում գիշերակացի 20% զեղչ* (40,000 դրամ շահույթ)                                             *բացումը սպասվում է  2023 թվականի ամռանը

Անդամավճար` 20.000 դրամ ամսական

Ոչ մի պայմանագրեր, պարզապես հրաշալի գինի՛ :)

Ակումբի անդամակցությունը սահմանափակ թվով է և հաստատվում է Զիփվայնի կողմից։

3, 6, 9 կամ 12 ամսվա անդամակցության կանխավճարը հիանալի նվե՛ր է: 

Գրանցվելու համար պարզապես լրացրեք հետեվյալ հարցաթերթիկը` մենք կանենք մնացածը