էկո-համալիրի հարմարությունները ներառում են մեծ թենիսի լիաչափ կորտ, հրաշալի լողավազան (4,5մ x 9մ), սաունա, խորովածի և խարույկի տաղավարներ:

Թենիսի Կորտի փաթեթ

Աշխատանքային ժամեր 11:00 - 20:00 (բացառությամբ մեր կայքում տեղադրված նախապես ամրագրված միջոցառումների):

Թենիսի կորտից մեկ ժամ օգտվելու արժեքը կազմում է 5000 դրամ՝ մինչև 4 հոգի միաժամանակ:

Այցելուները պետք է նախապես ամրագրեն կորտը դասընթացների կամ մասնավոր օգտագործման համար՝ առցանց կամ զանգահարելով:


Բացօթյա Խորոված/Լողավազան և Սաունա փաթեթ

Աշխատանքային ժամեր՝ 11:00-20:00 (բացառությամբ մասնավոր երեկույթների, նախապես ամրագրված միջոցառումների և այլն):

Մեկ անձի համար ծառայության արժեքը կազմում է 8.000 դրամ (մինչև երեք ժամ):

Ամբողջ օրը վարձակալելու դեպքում արժեքը կազմում է 80.000 դրամ (մինչև 18 հոգի):

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է նախապես ամրագրել առցանց կամ զանգահարելով: Ուտեստների/մանրամասների համար զանգահարել 09ZIPWINE (099-479463) հեռախոսահամարին: