ՄԵՐ ԳԻՆԻՆԵՐԸ. 2017 թվականին մենք հիմնեցինք Ոսկեհատ Վինյարդս ընկերությունը, որն արտադրում է Վանանդ յուրահատուկ կարմիր և սպիտակ գինիները (www.vanandwines.com):

ՎԱՆԱՆԴ սպիտակ-ը ներդաշնակ, լիարժեք համով գինի է՝ հաճելի թթվայնությամբ: Պատրաստված է զուտ Ոսկեհատ խաղողի տեսակից։ Ոսկեհատը (Խարջի) Հայաստանում մշակվել է հազարավոր տարիներ։ Այն հաճախ անվանում են «Հայկական խաղողի թագուհի»: ՎԱՆԱՆԴ կարմիրը թավշյա է, հարուստ դաբաղանյութերով՝ Արենի, Կախեթ և Հաղթանակ խաղողից պատրաստված լիարժեք համով գինի։ Այս խաղողի տեսակներից  ստանում են հարուստ և գեղեցիկ կառուցվածքով գինիներ:


ԶիփՎայն համալիրը յուրահատուկ գրավիչ զբոսաշրջային վայր է Բյուրական համայնքում՝ Երևանից 30 կմ հեռավորության վրա, հիասքանչ Ամբերդ գետի կիրճում: Այն  ներառում է գինու համտեսների կենտրոն՝բարով և գինու նմուշառման սրահով, զիփլայն պուրակ, թենիսի կորտ, բացօթյա հանգստի և ճաշկերույթի տաղավարներ, ընդարձակ լողավազան և սաունա, ինչպես նաև  երկու ժամանակակից ոճի գիշերելու քոթեջներ։ Համալիրը տալիս է բացառիկ հնարավորություն  և փորձառություններ այցելուների  համար ովքեր ձգտում են ակտիվ ապրելակերպի, ինչպես նաև` սպորտային և արշավային  ժամանցի, ձիավարության, ձկնորսության, և այլնի հնարավորություն: Այցելեք և համոզվեք ինքներդ:


Մենք գտնվում ենք Հայաստանի ամենակարևոր գինու կլաստերներից մեկում՝ Արագածոտնի մարզում: Այն նաև ամենամոտն է մայրաքաղաք Երևանին։ Այցելուները կկարողանան համտեսել տեղական լավագույն գինու սորտերից մի քանիսը, ներառյալ Հաղթանակը, Կախեթը, Արենին, Ոսկեհատը, Մուսկատը և այլ: Այս գինիների  արտադրողներից շատերը, ներառյալ Ոսկեվազը, Վան Արդի-ն, ԱրմԱս-ը և Արմենիա Վայն-ը, գտնվում են մեր վայրից 15 կմ շառավղով հեռավորության վրա: Մեր Գինետանը կարող եք համտեսել այս բոլոր գինիները, ինչպես նաև վայելել համեղ ուտեստներ, ակտիվ ժամանց և զիփլայնը. այս ամենը Ամբերդ գետի կիրճի հիասքանչ տեսարանների ֆոնին: